12.06.2021. Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 1 դեպք
Առողջություն
13:20 12/06/2021
ԼՂՀ

12.06.2021. Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 1 դեպք

Արցախի Հանրապետությունում հունիսի 11-ին կատարվել է  43 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է  կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք։

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 14 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8263 քաղաքացու հետազոտություն, որից 875-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2759 դեպք: Կատարվել է 25 715 թեստավորում:

 

Placeholder
12.06.2021. Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 1 դեպք