13.06.2021. Կորոնավիրուսի 39 նոր դեպք է գրանցվել, 3 մարդ մահացել է
Առողջություն
12:11 13/06/2021
Հայաստան

13.06.2021. Կորոնավիրուսի 39 նոր դեպք է գրանցվել, 3 մարդ մահացել է

Հայաստանում երեկ կատարվել է 2807 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 39 նոր դեպք: Առողջացել է 77 մարդ։ Մեկ օրում մահացել է 3 մարդ։ Նրանցից 1-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, հունիսի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 223682 դեպք, որոնցից 215195-ն` առողջացած, 4484-ը` մահվան ելքով:  Մահվան ևս 1094 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 5578 կորոնավիրուսով հիվանդ։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2909 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 1125102 թեստավորում։


 

Placeholder