Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սերժ Սարգսյան. Անկլավների հարց Հայաստանի որևէ իշխանություն չի քննարկել
«Ես հայտարարում եմ՝ մեր ժամանակ ընդհանրապես անկլավների մասին որևէ խոսք չի եղել»,- «Պատիվ ունեմ» դաշինքի քարոզարշավի ընթացքում Երևանի Արաբկիր վարչական շրջանում բնակիչների հետ հանդիպմանն ասել է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը։
Նա նշել է, քանի որ նախկին երկու նախագահների ժամանակ էլ աշխատել է այնպիսի պաշտոններում, որը թույլ էր տալիս ունենալ բավարար ինֆորմացիա, նման հարց Հայաստանի որևէ իշխանություն չի քննարկել։
«Ինքը քամի անող է, օդ տատանող է։ Թող հանի փաստաթութղը, ցույց տա։ Մեկ անգամ գոնե մի բան պե՞տք է ցույց տա, թե՞ ոչ։ Հավայի խոսում է, ու հետո ասում ես՝ ցույց տուր թուղթը, ասում է՝ հետո ցույց կտամ։ Թող հիմա ցույց տա, հանի, ցույց տա։ Ե՞րբ, ո՞ր ժամանակ է բանակցություններ եղել անկլավների մասին։
Հիմա անկլավների մասին բանակցություններ չեն կարող լինել, բացարձակապես։ Այդ մարդը տանուլ տված մարդ է, կապիտուլյացիայի ենթարկված մարդ է, այդ մարդու խղճին առնվազն 5000 զոհ կա։
Թող հլը փորձի դրանց պատասխանը տա, նոր սկսի ինչ որ բանակցություններ վարել»,- ասել է ՀՀ երրորդ նախագահը։