Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռոբերտ Քոչարյան. Տևական խաղաղության համար պետք է ընդունվի այնպիսի որոշում, որը չպետք է լինի խիստ անարդար
«Բանաձևը հետևյալն է, եթե մենք ուզում ենք երկարատև, տևական խաղաղություն, ապա պետք է ընդունել այնպիսի որոշում, որը չպետք է լինի խիստ անարդար»,- ռուսական պետական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
Նա կարծիք է հայտնել, որ բանակցությունների միջոցով կարելի է հասնել նախկին ԼՂԻՄ սահմանների շուրջ։
«Մենք այստեղ ունենք լուրջ հիմնավորումներ՝ կապված ազգերի ինքնորոշման սկզբունքի հետ: Այդ պատճառով ես այստեղ բանակցությունների որոշակի հեռանկարներ եմ տեսնում: Ի՞նչ ձևաչափով կարող են բանակցություններ վարվել: Առայժմ դա ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափն է»,-ասել է ՀՀ երկրորդ նախագահը։
Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ իրադարձությունները հանգեցրել են այն բանին, որ Ռուսաստանն առավել դոմինանտ դեր է ձեռք բերել։
«Այն միշտ ակտիվ դեր է խաղացել բանակցային պրոցեսում։ Այժմ դերն ավելի ակնառու է ուրվագծվում։ Իրականությունն այդպիսին է։ Ռուս խաղաղապահները պատասխանատու են Ղարաբաղում անվտանգային իրադրության համար, և դա բերում է նրան, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբում առաջնորդող դեր է ստանում»,- ասել է նա։
Ինչ վերաբերում է Հայաստանի համար պատերազմի ողբերգական հետևանքներին, ապա Ռոբերտ Քոչարյանի գնահատմամբ, դրա պատճառը եղել է Հայաստանի ներսում ապիկար կառավարումը, զորքի վերահսկողության ապիկարությունը։
«Բացարձակ չկար ըմբռնում, թե ինչ է պատերազմը, ինչ է մոբիլիզացիան, ինչ է մոբիլիզացիոն ռեսուրսի ձևավորումը, ինչ է բանակի համալրումը»,-նշել է ՀՀ երկրորդ նախագահը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։