Տոկիոյի խաղերի գլխավոր իրադարձություններից մեկը կլինի ֆրանսիացիների պատրաստած 12 րոպեանոց շնորհանդեսը
Աշխարհում
18:35 15/06/2021
Աշխարհ

Տոկիոյի խաղերի գլխավոր իրադարձություններից մեկը կլինի ֆրանսիացիների պատրաստած 12 րոպեանոց շնորհանդեսը

Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի է ունեցել տոնական արարողության փորձ, որի ժամանակ հսկա պաստառի վրա ներկայացվել է Փարիզի գլխավոր խորհրդանիշերից մեկը՝ Էյֆելյան աշտարակը: Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը։ 

Տոկիոյի խաղերի փակման արարողության գլխավոր իրադարձություններից մեկը կլինի ֆրանսիացիների պատրաստած 12 րոպեանոց շնորհանդեսը:

Տոկիոյի նահանգապետ Յուրիկո Կոիկեն օգոստոսի ութին օլիմպիական դրոշը պաշտոնապես կհանձնի Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին: Փարիզում միջոցառումը կուղեկցվի զանգվածային տոնակատարություններով: Դրանք նախատեսվում է հեռարձակել Տրոկադերոյի այգիների մեծ էկրանների վրա, իսկ երկնքում մեծամասշտաբ շոու կցուցադրեն Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչները:

Placeholder