Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
15.06.2021. Կորոնավիրուսի 82 նոր դեպք է գրանցվել, 1 մարդ մահացել է
Հայաստանում երեկ կատարվել է 3784 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 82 նոր դեպք: Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մեկ օրում առողջացել է 227 առողջացած, գրանցվել է մահվան 1 դեպք:
ԱՆ ներկայացրած տվյալներով, հունիսի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 223805 դեպք, որոնցից 215455-ն` առողջացած, 4489-ը` մահվան ելքով: Մահվան ևս 1094 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 5583 կորոնավիրուսով հիվանդ։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2767 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1131239 թեստավորում: