1991-98 թթ. կուտակային ներդրումները եղել էին 125 մլն դոլար, իմ 10 տարվա աշխատելու տարիներին՝ 4 մլրդ դոլար. Ռոբերտ Քոչարյան
Քաղաքական
13:26 16/06/2021
Հայաստան

1991-98 թթ. կուտակային ներդրումները եղել էին 125 մլն դոլար, իմ 10 տարվա աշխատելու տարիներին՝ 4 մլրդ դոլար. Ռոբերտ Քոչարյան

«Երբ ես նախագահ էի դարձել, կուտակային ներդրումները 1991-98 թթ-ին  Հայաստանում եղել էին 125 մլն դոլար, իմ 10 տարվա աշխատելու տարիներին դրանք անցել են 4 մլրդ դոլարը»,-Մարալիկ համայնքի բնակիչների հետ «Հայաստան» դաշինքի հնդիպման ժամանակ հայտնեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և շեշտեց, որ ամեն մի միլիոնի հետևում աշխատատեղեր, աշխատավարձեր և սոցիալական խնդիրների լուծում է եղել:

«Հայաստան» դաշինքի առաջնորդը, արձանագրելով, որ բնակիչներին ավելի շատ հուզում է աշխատատեղերի հարցը, նշեց՝ դա պայմանավորված է վերջին տարիներին Հայաստանում ներդրումների կտրուկ նվազումով, որ իշխանություններն իրենց բոլոր քայլերով խոչընդոտել են դրանց ներգրավումը:

Նա հայտարարեց, որ գործող իշխանություններն անընդհատ խոսում են ասֆալտ անելու մասին բայց ինչ էլ անեն, չեն հասցնի այնքան ասֆալտել ինչքան իր նախագահության տարիներին է արվել:

Ռոբերտ Քոչարյանը հայտնեց, որ շինարարության նկատմամբ թուլություն ունի, բերկրանք է ապրում, երբ տեսնում է, թե ինչպես է շենքն իր աչքի առաջ բարձրանում և հավելեց, որ շինարարությունը դա շարժ է, որը պետք է վերականգնել Հայաստանում: 

Նա ուրախությամբ ընգծեց, որ Մարալիկի խմելու ջրի խնդիրն իր նախագահության տարիներին է լուծվել և ներկայում բնակիչները խնդիր չունեն:

«Սա ընտրություն է արաժանապատիվ խաղաղություն ունենալու և ծնկաչոք կյանքը շարունակելու մեջ, այն ընտրություն է իրական թռիչքաձև տնտեսական աճ ունենալու և գործազրկության, աղքատության և արտագաղթի աճի միջև»,- անդրադառնալով ընտրական գործընթացներին՝ հայտարարեց «Հայաստան»  դաշինքի առաջնորդը:

Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ վերջին 3 տարվա ընթացքում արտագաղթի այնպիսի տոկոս կա, որը չի եղել վերջին 20 տարիների ընթացքում, որն երկրում ստեղծված անորոշության հետևանք է:

«Նույնիսկ իրենց կարգախոսում այսօր անորոշություն կա, ասում են «ապագա կա», բայց չեն նշում, թե ինչ ապագա է, որը կարող է նաև վատ լինել, բայց իրենց հետ հաստատ ապագա չկա»,- հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը և հավելեց.

«Մենք այն ուժն ենք, որը կարող է ապահովել երկրի անվտանգությունը, տնտեսության թռիչքաձև աճը, մեկ անգամ դա արել ենք, այն եղել է ձեր աչքի առաջ, անելու ենք նաև երկրորդ անգամ, մենք նաև այն ուժն ենք, որը ձեզ ասում է՝ մուրճով օդում չենք թափահարելու, մենք շինարարությունը սիրում ենք և մուրճը կօգտագործենք միայն շինարարական նպատակների համար»:

Placeholder