ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Ուկրաինայից ավելին է պահանջել դաշինքին միանալու համար
Քաղաքական
10:57 16/06/2021
Աշխարհ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Ուկրաինայից ավելին է պահանջել դաշինքին միանալու համար

Ուկրաինան պետք է ավելի շատ քայլեր ձեռնարկի կոռուպցիայի դեմ պայքարին՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մի խումբ ռազմական դիտորդների հետ հանդիպման ժամանակ։ Այս մասին գրում է Gazeta-ն:

Ստոլտենբերգը բացատրել է, որ Ուկրաինան ներկայումս դաշինքին անդամակցելու թեկնածու երկիր է: ՆԱՏՕ-ին անդամակցելու համար այն պետք է ստանա կազմակերպության բոլոր 30 անդամ երկրների համաձայնությունը:

«Մենք ունենք բարոյական հիմքերի ամրապնդման տարբեր ծրագրեր, որոնք հիմնականում նվիրված են կոռուպցիայի դեմ պայքարին՝ բարեփոխումների շրջանակներում, որոնք Ուկրաինան արդեն սկսել է, բայց մեզ ավելին է պետք: Մենք պետք է ավելին անենք դրանք ամբողջությամբ իրականացնելու համար», - ասաց նա:

Ավելի վաղ նման դիրքորոշում էր հայտնել ԱՄՆ նախագահ Ջոն Բայդենը: Նրա խոսքով, Ուկրաինան պետք է համոզի դաշինքին, որ արժանի է անդամակցել դրան, ինչի համար պետք է հաղթի երկրում կոռուպցիան:

Placeholder
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Ուկրաինայից ավելին է պահանջել դաշինքին միանալու համար