17.06.2021. Կորոնավիրուսի 96 նոր դեպք է գրանցվել, 1 մարդ մահացել է
Օրվա թեմա
11:42 17/06/2021
Հայաստան

17.06.2021. Կորոնավիրուսի 96 նոր դեպք է գրանցվել, 1 մարդ մահացել է

Հայաստանում երեկ կատարվել է 3814 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 96 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, առողջացել է 122 առողջացած, մեկ օրում գրանցվել է մահվան 1 դեպք:

ԱՆ ներկայացրած տվյալներով, հունիսի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 224000 դեպք, որոնցից 215655-ն` առողջացած, 4491-ը` մահվան ելքով: Մահվան ևս 1094 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 5585 կորոնավիրուսով հիվանդ։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2760 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1138719 թեստավորում:

Placeholder
17.06.2021. Կորոնավիրուսի 96 նոր դեպք է գրանցվել, 1 մարդ մահացել է