Մհեր Մկրտչյանի «Իշխանություն» ֆիլմի յութուբյան պրեմիերան՝ այսօր
Մշակույթ
17:12 17/06/2021
Հայաստան

Մհեր Մկրտչյանի «Իշխանություն» ֆիլմի յութուբյան պրեմիերան՝ այսօր

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Իշխանություն» ֆիլմի յութուբյան պրեմիերան տեղի կունենա այսօր ժամը 22:00-ին, իսկ մինչ այդ՝ ժամը 21:45-ին, կցուցադրվի «ԱրմՆյուզ» հեռուստաընկերությամբ: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Մհեր Մկրտչյանը: 

Նշենք, որ ֆիլմի պրեմերիան կայացել է ապրիլի 16-ին, որին ներկա են եղել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ Հայաստանից ու Արցախից:

Ֆիլմում նկարահանվել են՝  ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սերգեյ Շակուրով (ձայնի կրկնօրինակում՝ Ալեքսանդր Խաչատրյան),  Անի Ղազարյան, ՀՀ վաստակավոր արտիստ Շանթ Հովհաննիսյան, Սարգիս Գրիգորյան, Մարջան Ավետիսյան, Լևս Դավթյան, Ռոզի Ավետիսովա և ուրիշներ։

Ֆիլմի ռեժիսոր, սցենարիստ և գլխավոր պրոդյուսեր Մհեր Մկրչտյանն ասել էր, որ «Իշխանությունը» գեղարվեստական  ֆիլմ է, բայց ֆիլմում կա քաղաքականություն:

«Այստեղ իմ զգացածն է, հասկացածը, իմ վերլուծությունն է ու իմ գեղարվեստական ֆիմն է»,- ասել էր նա։

Placeholder
Մհեր Մկրտչյանի «Իշխանություն» ֆիլմի յութուբյան պրեմիերան՝ այսօր