Տեղեկություն ստացա, որ Գորիս քաղաքում ԱԱԾ-ն տեռորի է ենթարկում «Հայաստան» դաշինքի հանրահավաքի մասնակիցներին. Վահե Հակոբյան
Քաղաքական
15:06 17/06/2021
Հայաստան

Տեղեկություն ստացա, որ Գորիս քաղաքում ԱԱԾ-ն տեռորի է ենթարկում «Հայաստան» դաշինքի հանրահավաքի մասնակիցներին. Վահե Հակոբյան

«Հենց նոր ես ստացա տեղեկություն, որ Գորիս քաղաքում ԱԱԾ-ն տեռորի է ենթարկում այն քաղաքացիներին, որոնք ներկա են գտնվել «Հայաստան» դաշինքի հանրահավաքին»,- Մարտունու բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանը և հավելեց, որ այդ քաղաքացիներին կանչում են ԱԱԾ և սպառնում, որպեսզի ընտրությունների օրը չքվեարկեն ի օգուտ դաշինքի:

Նա նաև նշեց, որ նախորդ օրը և այսօր տեղեկատվություն են ստացել՝ ոստիկանությունը խոչընդոտում է Եղվարդի և Եղեգնաձորի «Հայաստան» դաշինքի շտաբերի աշխատանքները:

Վահե Հակոբյանի տեղեկացմամբ՝ Եղվարդում անհիմն ձևով բերման են ենթարկել դաշինքի շտաբի աշխատակիցներին՝ խափանելով շտաբի աշխատանքները, նույնը նաև՝ Եղեգնաձորում:

«Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավարի համոզմամբ, այն ուժային տեղային ղեկավարների մակարդակով է տեղի ունենում, և կան սպաներ, որոնք կորցրել են սպայի պատիվը և ներկայիս ղեկավարությանը հաճոյանալու համար դիմում են նման քայլի:

Նա դիմեց այդ սպաներին. «Ժողովուրդ ջան հունիսի 20-ից հետո ի՞նչ եք անելու, ինչպե՞ս եք պատասխանելու մեր հարցերին, մի մոռացեք, թե ինչի համար եք կրում այդ ուսադիրները, միևնույնն է ոչ մի բան չեք կարողանալու փոխել, դաշինքը ուժեղ տեմպ է վերցրել և այն պահելու է մինչև վերջ»:

Նա հայտնեց, որ սառը դատողությամբ պետք է մոտենալ այս ընտրությանը, քանի որ այն լինել-չլինելու հարց է լուծում, իսկ «Հայաստան» դաշինքն խոստանում է արժանապատիվ քաղաքացու համար ուժեղ պետություն բերել::
 

Placeholder