Կրթության ազգային ինստիտուտի լուծարման հետևանքով երկու տարի ուսուցիչների վերապատրաստում չի իրականացվել. Վահրամ Դումանյան
Կրթություն, գիտություն
12:23 17/06/2021
Հայաստան

Կրթության ազգային ինստիտուտի լուծարման հետևանքով երկու տարի ուսուցիչների վերապատրաստում չի իրականացվել. Վահրամ Դումանյան

«Նախագծով առաջաչկվում է բյուջեից 182 մլն դմա ուղղել հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների հերթական ատեստատվորման ենթակա ուսուցիչների  վերապատրաստելու նոր միջոցառմանը»,-հայտարարեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը՝ զեկուցելով հերթական որոշման նախագիծը:

Դումանյանն առաջարկեց  2021 թ. պետական բյուջեի մասին օրենքում փոփոխություններ կատարաել և գումար տրամադրել ուսուցիչների վերապատրաստման համար:

Նա տեղեկացրեց, որ կրթության ազգային ինստիտուտի լուծարման հետևանքով նախորդ երկու տարիներին հանրակրթական ուսումնական հաստատություններում չի իրականացվել ուսուցիչների ատեստավորում, ինչի հետրանքով ուսուցիչները հնարավորություն չեն ունեցել տարակարգ ստանալու, իսկ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ յուրաքանչյուր տարի ոսուցիչների առնվազն մեկ հինգերորդը ենթակա է ատեստավորման:

«Ակնկալվում է, որ  առաջիկա երկու տարիներին կատեստավորվեն ոչ միայն այդ տարեթվերին ատեստավորման ենթակա ուսուցիչները՝ թվով շուրջ 7400 ուսուցիչ, այլև նախընթաց երկու տարիներից գործընթացին չմասնակցած ուսուցիչները, ինչը զգալիորեն մեծացնում է ատեստավորվողների թիվը՝ յուրաքանչյուր տարի կրկնապատկելով»,- հայտնեց Վահրամ Դումանյանը:

Նա շեշտեց, որ այս ատեստավորումն իրականացվում է պարտադիր՝ և օրենքի պահանջ է:

Placeholder