Թաթոյանը Փաշինյանին ուղղված նամակով բարձրացրել է ՄԻԵԴ հրատապ գանգատ ներկայացնելու անհրաժեշտությունը
Իրավունք
16:40 17/06/2021
Հայաստան

Թաթոյանը Փաշինյանին ուղղված նամակով բարձրացրել է ՄԻԵԴ հրատապ գանգատ ներկայացնելու անհրաժեշտությունը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատարին ուղղված գրավոր նամակով է բարձրացրել Եվրոպական դատարան միջպետական հրատապ գանգատ ներկայացնելու հարցը` կապված Ադրբեջանի զինված ուժերին  ՀՀ գյուղերի հարևանությունից և համայնքների միջև ճանապարհներից անհապաղ  հեռացնելու և անվտանգության գոտի ստեղծելու հետ:

«Նամակում նշել եմ, որ Մարդու իրավունքների պաշտպանը  Կառավարությանը կտրամադրի հավաքագրված ապացույցները, որոնք հաստատում են Եվրոպական կոնվենցիայի խախտումները և հիմնավորում անվտանգության գոտու հրատապ անհրաժեշտությունը:

Մասնավորապես, արդեն նախորդ մի քանի հայտարարությամբ նշել եմ, որ ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունը ՀՀ Գեղարքունիքի և Սյունիքի գյուղերի հարևանությամբ և Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին, նրանց արարքները խախտում են ՀՀ բնակիչների Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված առնվազն հետևյալ իրավունքները.

1) կյանքի իրավունք, Կոնվենցիայի 2-րդ հոդված,
2) ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, Կոնվենցիայի 5-րդ հոդված,
3) մասնավոր և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք, Կոնվենցիայի 8-րդ հոդված,
4) սեփականության իրավունք, 1-ին արձանագրության 1-ին հոդված,
5) տեղաշարժի ազատություն, 4-րդ արձանագրության 2-րդ հոդված և այլն:

Նույնը վերաբերում է նաև ադրբեջանական դրոշներին ու ցուցանակներին, նրանց զինված ուժերի ցանկացած տեխնիկայի»,-ասված է ՄԻՊ հրապարակած հայտարարության մեջ։
 

Placeholder
Թաթոյանը Փաշինյանին ուղղված նամակով բարձրացրել է ՄԻԵԴ հրատապ գանգատ ներկայացնելու անհրաժեշտությունը