Սերգեյ Շոյգուի հետ քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանային իրադրությունը
Քաղաքական
12:04 17/06/2021
Հայաստան

Սերգեյ Շոյգուի հետ քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանային իրադրությունը

ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգույի հետ հեռախոսազրույցում Վաղարշակ Հարությունյանը  քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրության հանգուցալուծման ուղիները։

ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Վաղարշակ Հարությունյանը նշել է, որ հայկական կողմը հարգանքով է վերաբերում գործընկեր պետությունների և կառույցների՝ խնդիրը խաղաղ կարգավորելու կոչերին, հավելելով, որ հայկական կողմի դիրքորոշումն անփոփոխ է. Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչները պետք է առանց որևէ նախապայմանի լքեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքները։

Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են նաև ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի՝ հայ-ադրբեջանական սահմանային հատվածներում ՀՀ ԶՈՒ հետ համատեղ ռուս սահմանապահների տեղակայման հարցը։
 

Placeholder
Սերգեյ Շոյգուի հետ քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանային իրադրությունը