Վերջին շաբաթվա ընթացքում սահմանային լարվածությունը թուլացել է․ Զախարովա
Քաղաքական
18:55 17/06/2021
Հայաստան

Վերջին շաբաթվա ընթացքում սահմանային լարվածությունը թուլացել է․ Զախարովա

Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպերը կապված են դրա միջազգային իրավական գրանցման բացակայության հետ։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում  հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Դրան էլ գումարվում է կողմերի փոխադարձ վստահության բացակայությունը։ Ռուսաստանը շարունակում է ակտիվ միջնորդական ջանքեր գործադրել, որոնք ուղղված են իրավիճակի դեէսկալացմանը: Արտաքին գործերի նախարարության, Պաշտպանության նախարարության և սահմանային ծառայությունների միջոցով հաստատվել է սերտ համակարգում ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի հետ:

Վերջին շաբաթվա ընթացքում լարվածությունը թուլացել է, սահմանային վեճի կարգավորման վերաբերյալ համապատասխան խորհրդատվությունները կշարունակվեն: Որպես խնդրի կայուն և  երկարաժամկետ լուծում` մենք տեսնում ենք երկու երկրների միջև սահմանների սահմանազատման գործընթացի շուտափույթ մեկնարկը` դրան հաջորդող սահմանագծմամբ: Մենք հաստատում ենք մեր պատրաստակամությունն ամենաակտիվ կերպով աջակցություն ցուցաբերել այդ գործընթացին»,- ասել է Զախարովան։ 

Placeholder
Վերջին շաբաթվա ընթացքում սահմանային լարվածությունը թուլացել է․ Զախարովա