Էրդողանը չի բացառում Ադրբեջանում ռազմաբազա ստեղծելու հնարավորությունը
Քաղաքական
16:05 17/06/2021
Տարածաշրջան

Էրդողանը չի բացառում Ադրբեջանում ռազմաբազա ստեղծելու հնարավորությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի բացառել, որ Ադրբեջանի հետ ստորագրված «Շուշիի հռչակագրի» շրջանակներում կարող է խոսվել Ադրբեջանի տարածքում Թուրքիայի զինված ուժերի ռազմաբազա ստեղծելու մասին: Այս մասին նա ասել է այսօր լրագրողներին՝ Ադրբեջանից վերադառնալուն պես, գրում է Tass-ը:

«Այս [բազայի ստեղծման տարբերակը] չի անցնում [հռչակագրի] դրույթներից: Այս հարցի զարգացումը հնարավոր է: Այս թեման կարող է մշակվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդակցությունների ընթացքում:

«Եվ մեր բանակցությունների ընթացքում դա կարող է իրականացվել նաև այլ ձևով», - ասել է Էրդողանը՝ պատասխանելով Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի հավանականության մասին հարցին:

Նա ասել է, որ «այս պահին առաջնայինը [Ադրբեջանի] սահմանի երկայնքով [անվտանգության] երաշխիքների ապահովման և դրա պաշտպանության խնդիրն է»:

Հիշեցնենք, որ Էրդողանը հունիսի 15-16-ը պաշտոնական այցով գտնվում էր Ադրբեջանում, այցելել նաև օկուպացված Շուշի, որտեղ էլ ստորագրեցին «Շուշիի հռչակագիր»։
 

Placeholder
Էրդողանը չի բացառում Ադրբեջանում ռազմաբազա ստեղծելու հնարավորությունը