Շշուկները չենք մեկնաբանում. Լավրովը՝ Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի հնարավոր ստեղծման մասին․
Քաղաքական
16:52 18/06/2021

Շշուկները չենք մեկնաբանում. Լավրովը՝ Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի հնարավոր ստեղծման մասին․

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանում թուրքական ռազմական բազաների հնարավոր ստեղծման մասին տեղեկությունները՝ դրանք որակելով շշուկներ: Այս մասին գրում է Tass-ը։

«Մենք այդ հարցը չենք քննարկել և շշուկները չենք մեկնաբանում»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը՝ Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում՝ պատասխանելով համապատասխան հարցին:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը չէր բացառել, որ Ադրբեջանի հետ ստորագրված «Շուշիի հռչակագրի» շրջանակներում կարող է խոսվել Ադրբեջանի տարածքում Թուրքիայի զինված ուժերի ռազմաբազա ստեղծելու մասին:

Նշենք, որ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այս մասին ասել էր, որ ՆԱՏՕ-ի երկրների ռազմական օբյեկտների տեղակայումը Ռուսաստանի Դաշնության սահմաններին հատուկ ուշադրության առիթ է և պատճառ՝ անվտանգության համար միջոցներ ձեռնարկելու համար:

Placeholder
Շշուկները չենք մեկնաբանում. Լավրովը՝ Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի հնարավոր ստեղծման մասին․