Աշխարհում չկա այդպիսի քաղաքական վիագրա, որը կարող է բարձրացնել կապիտուլյանտի ընկած վարկանիշը. Արմեն Աշոտյան
Քաղաքական
15:23 18/06/2021
Հայաստան

Աշխարհում չկա այդպիսի քաղաքական վիագրա, որը կարող է բարձրացնել կապիտուլյանտի ընկած վարկանիշը. Արմեն Աշոտյան

«Աշխարհում չկա այդպիսի քաղաքական վիագրա, որը կարող է բարձրացնել կապիտուլյանտի ընկած վարկանիշը»,- ասուլիսում հայտնեց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արմեն Աշոտյանը:

Անդրադառնալով նախորդ օրվա իրադարձություններին՝ Աշոտյանը շեշտեց, որ դրանցով Նիկոլ Փաշինյանը հերթական մեխը խփեց սեփական դագաղի վրա:

Նա հայտնեց, որ նախորդ օրը մամուլը ողողված էր տեղեկատվությամբ, թե ինչպես է օգտագործվում վարչական ռեսուրսը «մարդ քերելու և հանրահավաքին լցնելու համար»:

«Այդ տաքանքների համար սեփական ժողովրդի վրա ազդելու հնարավորությունը սահմանափակվում է  այդ ժողովրդից մասսովկա, դեկորացիա ստանալու և այդ ֆոնին բեմի վրա ծղրտալու համար»,- նկատեց ՀՀԿ փոխնախագահը և հայտնեց, որ անձամբ բերման ենթարկելու մասին տասնյակ ահազանգեր է ստացել, մասնավորապես՝ Վարդենիսից և Ալավերդուց:

Արմեն Աշոտյանը լրագրողներին տեղեկացրեց, որ ըստ հրապարակումների այդ հանդիպումներին բերման են ենթարկվել նաև հոգեկան առողջության հետ խնդիր ունեցող մարդկանց և հիշատակեց Սևանի հոգեբուժարանի հիվանդների օրինակը:

«Հոգեկան առողջության խնդիրեներ ունեցող մարդկանց իրենց կամքից դուրս, քանի որ նրանք կամք չեն կարող ունենալ, և բերել քաղաքական միջոցառմանը, քաղաքական թրաֆիկինգ է»,- հայտարարեց Արմեն Աշոտյանը և ընդգծեց, որ անգամ նման միջոցառումների դեպքում Հանրապետության հրապարակը չի հաջողվել լցնել: 

Նրա խոսքով, նախորդ օրն՝ անգամ Նիկոլ Փաշինյանի մոտ կանգնած մարդիկ խոսում էին հանրահավաքին մասնակից ընդամենը 21 հազար մարդու մասին:

Աշոտյանը տեղեկացրեց, որ նախորդ օրը տասնյակ դպրոցի տնօրեններ են զանգել իրեն և հայտնել, որ իրենց բեման են ենթարկել հանրահավաքին, բայց դա ոչինչ չի նշանակում, իրենք քվեարկելու են «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին:

«Երեկվա հանրահավաքը քաղաքական իմպոտենցիայի և տկարության ամենատեսանելի արտահայտություններից մեկն էր»,- հայտարարեց ՀՀԿ փոխնախագահը:
 

Placeholder