«Արցախի համն ու հոտը»՝ Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում
Մշակույթ
10:38 18/06/2021
Հայաստան

«Արցախի համն ու հոտը»՝ Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում

Հունիսի 19-ին Աշտարակի Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում տեղի կունենա «Արցախի համն ու հոտը» խորագրով փառատոնը, որի նպատակն է ուշադրություն հրավիրել անհապաղ պաշտպանության կարիք ունեցող հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության՝ արցախյան խոհանոցի, կենցաղի, արհեստների կենսունակության պահպանությանը:

Արցախյան թթուների հարուստ տեսականին, համեղ ուտեստները, ձեռագործ աշխատանքները կներկայացնեն պատերազմի հետևանքով տեղահանված և Հայաստանի գյուղական և քաղաքային համայնքներում բնակվող արցախցիները:

ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, կկազմակերպվեն ձեռարվեստի և ուտեստի պատրաստման վարպետաց դասեր, ուտեստների համտես-վաճառք, ինչպես նաև կցուցադրվեն Սյունիք-Արցախի տարազային համալիրները՝ ապահովելով Արցախի կոլորիտն ու շունչը:

Մուտքն ազատ է:

«Արցախի համն ու հոտը» խորագրով փառատոնը կազմակերպվում է ԿԳՄՍ  նախարարության աջակցությամբ, «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ։ 

 

Placeholder