18.06.2021. Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2  դեպք
Առողջություն
10:59 18/06/2021
ԼՂՀ

18.06.2021. Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք

Արցախի Հանրապետությունում հունիսի 17-ին կատարվել է 38 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել  է  կորոնավիրուսային հիվանդության 2  դեպք:

Արցախի առողջապահության նախարարության հաղորդմամբ, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 17 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8454 քաղաքացու հետազոտություն, որից 887-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2771 դեպք: Կատարվել է 25 906 թեստավորում:

Placeholder
18.06.2021. Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք