Կեմերովոյի մարզում ինքնաթիռի կործանման հետևանքով 7 մարդ է զոհվել
Աշխարհում
10:07 19/06/2021
Աշխարհ

Կեմերովոյի մարզում ինքնաթիռի կործանման հետևանքով 7 մարդ է զոհվել

Ըստ թարմացված տվյալների 7 մարդ է զոհվել և 13-ը վիրավորվել են Կեմերովոյի մարզում  ինքնաթիռի կործանման պատճառով: «ՌԻԱ նովոստի»-ին այդ մասին հայտնել է արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ L-410 ինքնաթիռը կործանվել է Պրոմիշլենովսկի քաղաքի մեձակայքի  Ժուրավլևո գյուղի մոտակայքում: Մինչ այդ հաղորդվում էր 4 զոհվածի և 15 վիրավորի մասին: Օդանավում եղել են սպորտային պարաշյուտիստներ:

«Օդանավում եղել է 20 մարդ, նրանցից 7-ը զոհվել են, 13-ը` վիրավորվել»,- ասել է աղբյուրը:

Placeholder