Ընտրությունների վերահսկման կոմիտե. Չարչյանի խոսքը որևէ հանցակազմ չի պարունակում
Իրավունք
09:00 19/06/2021
Հայաստան

Ընտրությունների վերահսկման կոմիտե. Չարչյանի խոսքը որևէ հանցակազմ չի պարունակում

Ընտրությունների վերահսկման կոմիտեն ուսումնասիրել է ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու, ականավոր բժիշկ, պրոֆեսոր Արմեն Չարչյանին ձերբակալելու հիմք հանդիսացած ձայնագրությունը։

«Ձայնագրության բովանդակությունը համադրելով ՀՀ քրեական օրենսգրքի 154.2 հոդվածի հետ՝ ակնհայտ է դառնում, որ ընդդիմադիր թեկնածուի խոսքը որևէ հանցակազմ չի պարունակում, հետևաբար նրա նկատմամբ կիրառված ձերբակալումն ակնհայտ ապօրինի է»,-ուսումնասիրության արդյունքում եզրակացությունը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է կոմիտեն։

Հաղորդագրության մեջ նաև նշվում է. «Ավելին, վերլուծելով նախընտրական քարոզչության ընթացքում իրավապահ մարմինների վարքագիծը՝ Ընտրությունների վերահսկման կոմիտեն արձանագրում է, որ ՀՀ իրավապահ համակարգը վերածվել է քաղաքական հիմքով խտրականություն դրսևորող գործիքի։ Դրա արդյունքում ձևավորվել է իշխող քաղաքական ուժի ամենաթողության, իսկ ընդդիմադիր քաղաքական ուժերի նկատմամբ բռնաճնշումներ կիրառելու վիճակ»։

Placeholder
Ընտրությունների վերահսկման կոմիտե. Չարչյանի խոսքը որևէ հանցակազմ չի պարունակում