Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մշակույթ
19:00 19/06/2021
Նարեկ Հախնազարյանը կներկայացնի Էդուարդ Հայրապետյանի Թավջութակի կոնցերտի հայաստանյան պրեմիերան
Հունիսի 30-ին՝ ժամը 19.30, Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և թավջութակահար Նարեկ Հախնազարյանը երաժշտասեր հանրությանը կներկայացնեն Էդուարդ Հայրապետյանի Թավջութակի կոնցերտի հայաստանյան պրեմիերան։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից հատնում են, որ ծրագրում կհնչեն նաև հատվածներ Սերգեյ Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» բալետից։
Համերգը կղեկավարի դիրիժոր Ջուն Սան Պարկը։ Վերջինս Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիրներից է։
Placeholder