Վարդևանյան. Չարչյանի ակնհայտ ապօրինի ձերբակալման դեմ  բողոքը մակագրվել է դատավոր Մանվել Շահվերդյանին
Քաղաքական
10:27 19/06/2021
Հայաստան

Վարդևանյան. Չարչյանի ակնհայտ ապօրինի ձերբակալման դեմ բողոքը մակագրվել է դատավոր Մանվել Շահվերդյանին

Հայտնի բժիշկ, «Հայաստան» դաշինքի թեկնածու Արմեն Չարչյանի պաշտպան Արամ Վարդևանյանը տեղեկացնում է.

«Ցանկանում եմ տեղեկացնել, որ Պրոֆեսոր Չարչյանի ակնհայտ ապօրինի ձերբակալման դեմ մեր բողոքը մակագրվել է Ավան նստավայրի դատավոր Մանվել Շահվերդյանին: Լրացուցիչ կտեղեկացնենք նիստի ժամի մասին:

Ի դեպ որոշել էինք լռության օր պահպանել, բայց հեռացող իշխանության ոչ մի ապօրինություն չնկատած դատախազությունը հանդես եկավ հայտարարությամբ:

Պարզապես տեղեկացնեմ, որ Դատախազության ու ՀՔԾ-ի համար տելեգրամյան իշխանական ալիքը Պրոֆեսորի ձերբակալելու ՄԻԱԿ հիմքն է: Լուրջ ենք ասում` տելեգրամյան ալիք..»։

Placeholder
Վարդևանյան. Չարչյանի ակնհայտ ապօրինի ձերբակալման դեմ բողոքը մակագրվել է դատավոր Մանվել Շահվերդյանին