Ավտոբուսի վթարի հետևանքով Պերուում 27 մարդ է զոհվել
Աշխարհում
11:28 19/06/2021
Աշխարհ

Ավտոբուսի վթարի հետևանքով Պերուում 27 մարդ է զոհվել

Պերուի հարավում տեղի ունեցած վթարի հետևանքով 27 մարդ է զոհվել և 13 մարդ վիրավորվել: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ նրանք լեռնահանքային «Hochschild Mining» ընկերության աշխատակիցներ էին:

«Hochschild Mining PLC»-ն խոր ափսոսանքով հայտնում է, որ այսօր առավոտյան տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար Պալյանկատեայի հանքավայրից Պերուի հարավում գտնվող Արեկիպա քաղաք աշխատակիցներ տեղափոխող ավտոբուսի հետ: Հայտնում ենք, որ 27 մարդ է զոհվել և 13 վիրավոր կա»,- հատնել է ընկերության մամուլի ծառայությունը:

«Hochschild Mining»-ը ոսկու և արծաթի արդյունահանման խոշոր ընկերություն է, որն ընդգրկված է Լոնդոնի ֆոնդային բորսայում: Նա նախագծեր ունի Հյուսիսային և Հարավային Ամերիկայում:

Placeholder
Ավտոբուսի վթարի հետևանքով Պերուում 27 մարդ է զոհվել