«Իզմիրլյան» ԲԿ աշխատակազմ. Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել պրոֆեսոր Չարչյանին
Քաղաքական
16:36 19/06/2021
Հայաստան

«Իզմիրլյան» ԲԿ աշխատակազմ. Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել պրոֆեսոր Չարչյանին

«Իզմիրլյան բժշկական կենտրոն»-ի աշխատակազմը տարածել է  հայտարարություն, որտեղ ասված է.

«Հարգելի հայրենակիցներ,

«Իզմիրլյան բժշկական կենտրոն»-ի ամբողջ անձնակազմն  իր վճռական անհամաձայնությունն է հայտնում Հայրենիքի նվիրյալ զավակ, վաստակաշատ բժիշկ և սերունդների կրթած ուսուցիչ, վաստակաշատ գիտնական և մեր սիրելի տնօրեն պերֆեսոր Արմեն Չարչյանի ձերբակալությանը:

Անթույլատրելի ենք համարում իրավապահ համակարգի նման վերաբերմունքը մի մարդու նկատմամբ, ով Արցախյան առաջին պատերազմի տարիներին, 44-օրյա պատերազմի ամբողջ ընթացքում և առայսօր գիշերուզօր աշխատել, վիրահատել ու փրկել է մեր վիրավոր զինվորներին, ով անձամբ կազմակերպել և համակարգել է «Իզմիրլյան բժշկական կենտրոն»-ի բժշկական բրիգադների անխափան աշխատանքը Արցախի և Հայաստանի հոսպիտալներում:

Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել պրոֆեսոր Չարչյանին և բացառել իրենց քաղաքացիական դիրքորոշման համար մարդկանց հետապնդմանը միտված որևէ անօրինական վարքագիծ:

Մենք այսօր լինելու ենք Ավան-Նոր Նորքի առաջին ատյանի դատարանի  շենքի դիմաց՝ աջակցելու մեր սիրելի տնօրենին, և կոչ ենք անում բոլոր այն մարդկանց, ովքեր պատրաստ են պայքարելու այս անարդարության դեմ, միանալ մեզ»։

 

Placeholder
«Իզմիրլյան» ԲԿ աշխատակազմ. Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել պրոֆեսոր Չարչյանին