Ձերբակալվել է «Պատիվ ունեմ» դաշինքի թեկնածուն
Քաղաքական
16:23 19/06/2021
Հայաստան

Ձերբակալվել է «Պատիվ ունեմ» դաշինքի թեկնածուն

Քիչ առաջ ՀՔԾ քննիչի կողմից ապօրինի ձերբակալվել է «Պատիվ Ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու Գոռ Սեդրակյանը։

Նրա պաշտպանությունն իրականացնում է փաստաբան Գայանե Պապոյանը։  

«Այս պահին շտապում եմ դեպի Եղեգնաձոր!!
Հ.Գ. Մնաց մի քանի ժամ!!»,- նշել է փաստաբանն իր ֆեյսբուքյան էջում։

Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետ թեկնածու Արթուր Վանեցյանն այսօր ավելի վաղ ահազանգել էր.

«Այսօր՝ վաղ առավոտից, ուժայինների կողմից բառացիորեն տեռոր է սկսվել «Պատիվ ունեմ» դաշինքի շտաբերի, աջակիցների նկատմամբ:

Տասնյակ մարդկանց անհիմն, առանց որևէ առիթի հարկադրում են ներկայանալ  կամ բերման են ենթարկում ԱԱԾ, ՀՔԾ և Ոստիկանություն ու տևական ժամանակ պահում են: Մեր գրասենյակներում և մեր կողմնակիցների բնակարաններում ապօրինի խուզարկություններ են անում և ոչինչ չհայտնաբերելով՝ մասնավոր զրույցներում խոստովանում են, որ դաշինքի աջակիցներին այսօր և վաղը մեկուսացնելու հրահանգ ունեն»։

Placeholder
Ձերբակալվել է «Պատիվ ունեմ» դաշինքի թեկնածուն