Ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվն է 2.578.678
Քաղաքական
14:00 19/06/2021
Հայաստան

Ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվն է 2.578.678

Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվն է 2.578.678։ Այսօրվա դրությամբ քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիների թիվը հրապարակել է ոստիկանությունը։

Նրանցից՝

- այլ համայնքի հաշվառում ունեցող, ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես հանված և ըստ քվեարկելու օրը գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակ ընդգրկված` 16563

- Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող, քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի մոտակա ընտրական տեղամասի ընտրողների ցուցակ ընդգրկված` 1479

-քվեարկության օրը ընտրական տեղամասեր գործուղվող, իրենց հաշվառման վայրի ընտրողների ցուցակից հանված և ընտրական տեղամասում քվեարկող ոստիկանների ցուցակ ընդգրկված` 3186

- ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատություններում քվեարկությանը մասնակցող ընտրողների լրացուցիչ ցուցակ ընդգրկված` 1505:

Placeholder
Ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվն է 2.578.678