Լեհաստանը թուրքական բայրաքթարներն ուղարկում է ՆԱՏՕ-ի արևելյան սահմանները պաշտպանելու
Քաղաքական
14:00 20/06/2021
Տարածաշրջան

Լեհաստանը թուրքական բայրաքթարներն ուղարկում է ՆԱՏՕ-ի արևելյան սահմանները պաշտպանելու

Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնեու Ռաուն ասել է, որ թուրքական Bayraktar TB2 անօդաչու սարքը կբարելավի լեհական բանակի ներուժն ու կամրապնդի ՆԱՏՕ-ի արևելյան սահմանները, գրում է Ria-ն։

Մայիսին Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշակը հայտարարել էր, որ իր երկիրը Թուրքիայից գնում է 24 Bayraktar անօդաչու թռչող սարք:

«Մենք վստահ ենք, որ այն (անօդաչու թռչող սարքը) կբարելավի լեհական բանակի ներուժը և թույլ կտա ամրապնդել ՆԱՏՕ-ի արևելյան սահմանները», - ասել է Ռաուն՝ Անթալիայում կայացած Դիվանագիտական ֆորումի շրջանակներում։

Արտաքին գործերի նախարարը նաև հավելել է, որ ինչպես Թուրքիան, այնպես էլ Լեհաստանը բախվում են «անվտանգության սպառնալիքների իրենց սահմաններում»:

Արտաքին գործերի նախարարի խոսքով՝ միայն Արևմտյան Բալկանների և Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը կապահովի համագործակցության լիարժեք զարգացում՝ Եվրոպայում կայունություն և բարգավաճում ապահովելու համար: Հարցազրույցի ընթացքում Ռաուն նշել է նաև, որ Անկարան և Վարշավան քննարկում են Վրաստանի և Ուկրաինայի հետ ՆԱՏՕ-ի համագործակցության ամրապնդման ուղիները:
 

Placeholder
Լեհաստանը թուրքական բայրաքթարներն ուղարկում է ՆԱՏՕ-ի արևելյան սահմանները պաշտպանելու