20.06.2021. Կորոնավիրուսի 60 նոր դեպք է գրանցվել, մահացել է 3 մարդ
Առողջություն
11:23 20/06/2021
Հայաստան

20.06.2021. Կորոնավիրուսի 60 նոր դեպք է գրանցվել, մահացել է 3 մարդ

Հայաստանում երեկ կատարվել է 3410 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 60 նոր դեպք: Մեկ օրում առողջացել է 50 մարդ, գրանցվել է մահվան 3 դեպք: Նրանցից 1-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած  տվյալներով, հունիսի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 224227 դեպք, որոնցից 216049-ն` առողջացած, 4498-ը` մահվան ելքով: Մահվան ևս 1095 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 5393 կորոնավիրուսով հիվանդ։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2585 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 1149863 թեստավորում:

Placeholder
20.06.2021. Կորոնավիրուսի 60 նոր դեպք է գրանցվել, մահացել է 3 մարդ