Գարեգին Երկրորդը մաղթեց՝ ամենքը սիրով ու միաբան լծվեն հզոր հայրենիքի կերտման նվիրական գործին
Քաղաքական
13:37 20/06/2021
Հայաստան

Գարեգին Երկրորդը մաղթեց՝ ամենքը սիրով ու միաբան լծվեն հզոր հայրենիքի կերտման նվիրական գործին

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների առիթով Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելել է Վաղարշապատի թիվ 14/11 ընտրական տեղամաս։

Քվեարկությունից հետո Ամենայն Հայոց Հայրապետը մաղթեց, որ Աստված բարի օրերն առատացնի մեր ժողովրդի կյանքում, և ամենքը սիրով ու միաբան լծվեն մեր երազների հզոր հայրենիքի կերտման նվիրական գործին։

 

Placeholder
Գարեգին Երկրորդը մաղթեց՝ ամենքը սիրով ու միաբան լծվեն հզոր հայրենիքի կերտման նվիրական գործին