Ընտրողներն առավել ակտիվ են Սյունիքում. Այստեղ քվեարկել է ընտրողների 15.74 տոկոսը
Քաղաքական
12:34 20/06/2021
Հայաստան

Ընտրողներն առավել ակտիվ են Սյունիքում. Այստեղ քվեարկել է ընտրողների 15.74 տոկոսը

Մայրաքաղաք Երևանում քվեարկելու իրավունք ունեցող 859 հազար քաղաքացիներից ժամը 11։00-ի դրությամբ ընտրություն կատարել է 120 հազար 166-ը կամ քվեարկելու իրավունք ունեցողների 13.99 տոկոսը։ Ընթացող ասուլիսում նման տվյալներ հրապարակեց ԿԸՀ նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը՝ ներկյացնելով մինչև ժամը 11-ը արտահերթ ընտրությունների քվեարկության մասնակիցների վերաբերյալ նախնական տեղեկատվություն։

Այն ստացվել է էլեկտրոնային եղանակով։

Արագածոտնի մարզում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 117. 472 է, քվեարկել է 12.318 է կամ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 10.49 տոկոսը։

Արարատի մարզում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 223. 360 է, քվեարկել է 27. 676 է կամ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 12.39 տոկոսը։

Արմավիրի մարզում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 235. 840 է, քվեարկել է 23. 488 է կամ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 9.96  տոկոսը։

Գեղարքունիքի մարզում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 189. 527 է, քվեարկել է 12.556 է կամ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 9.79 տոկոսը։

Լոռու մարզում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 233.552 է, քվեարկել է 26.086 է կամ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 11.17 տոկոսը։

Կոտայքի մարզում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 242.022 է, քվեարկել է 30.342 է կամ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 12.54 տոկոսը։

Շիրակի մարզում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 226.763 է, քվեարկել է 19.106 է կամ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 8.43 տոկոսը։

Սյունիքի մարզում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 109.726  է, քվեարկել է 17.269 է կամ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 15.74 տոկոսը։

Վայոց Ձորի մարզում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 46.620 է, քվեարկել է 5.699 է կամ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 12.22 տոկոսը։

Տավուշի մարզում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 109. 690 է, քվեարկել է 15.585 է կամ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 14.21 տոկոսը։

«Այսպիսով հանրապետությունում քվեարկելու իրավունք ոնեցող 2 մլն 593 հազար 572 քաղաքացիների ժամը 11։00-ի դրությամբ քվեարկել են 316 հազար 291 քաղաքացի կամ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 12.2 տոկոսը»,- ասաց ԿԸՀ փոխնախագահը։
 

Placeholder
Ընտրողներն առավել ակտիվ են Սյունիքում. Այստեղ քվեարկել է ընտրողների 15.74 տոկոսը