Քաղաքական գործիչների կողմից կոշտ և վարկաբեկող խոսքը որակազրկել է բանավեճը․ ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ
Քաղաքական
17:18 21/06/2021
Հայաստան

Քաղաքական գործիչների կողմից կոշտ և վարկաբեկող խոսքը որակազրկել է բանավեճը․ ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ

ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ-ը, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հետ միասին ներկայացրել է 2021թ.-ի հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետության արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներն ու եզրակացությունները,  որում ասվում է, որ  կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները եղել են մրցունակ և, ընդհանուր առմամբ, կառավարվել են պատշաճ կերպով կարճ ժամանակահատվածում:

Այնուհանդերձ, դրանք բնութագրվել են ինտենսիվ սուր բևեռացվածությամբ և առանցքային մասնակիցների աճող սադրիչ հռետորաբանությամբ: Իրավական դաշտն, ընդհանուր առմամբ, համապարփակ է, սակայն այն փաստը, որ փոփոխություններն ընդունվել են ընտրությունների անցկացման ժամկետին այդքան մոտ ժամանակահատվածում, որոշակի իրավական անորոշություն է
առաջացրել: Ընտրությունները կազմակերպող և անցկացնող մարմինն իր աշխատանքը կատարել է թափանցիկ, կոլեգիալ և մասնագիտորեն և վայելել է ընտրական շահառուների վստահությունը: Ընտրողներն ունեցել են ընտրության լայն հնարավորություն, և հիմնարար իրավունքներն ու ազատությունները, ընդհանուր առմամբ, հարգվել են: Մասնակիցները կարողացել են ազատ քարոզչություն իրականացնել: Այնուհանդերձ, քարոզչության բացասական տոնայնությունը և անձնավորվածությունը խոչընդոտել են քաղաքականության շուրջ կենտրոնացված քննարկումների անցկացմանը: Ընդհանուր առմամբ, քարոզարշավի ողջ ընթացքում կանայք եղել են հետին պլանում:

Ընտրությունների օրը, ներառյալ ձայների հաշվարկը, ընդհանուր առմամբ դրական են գնահատվել:

Քվեարկության օրը՝ ներառյալ ձայների հաշվարկը, ընդհանուր առմամբ գնահատվել է դրական:
Հիմնարար իրավունքները և ազատությունները հիմնականում հարգվել են, և մրցակիցներն
ունեցել են ազատ քարոզարշավ անցկացնելու հնարավորություն: Օրենքի պահանջին
համապատասխան պաշտոնական քարոզարշավը տևել է 12 օր:

Այդուհանդերձ, պաշտոնական քարոզարշավի նախորդող ժամանակահատվածի իրավական կարգավորման բացակայության պայմաններում որոշ կուսակցություններ սկսել են քարոզարշավ
իրականացնել ավելի վաղ: Ընտրական պայքարի որոշ մասնակիցներ մտահոգություններ են հայտնել ԺՀՄԻԳ ԸԴԱ-ին առ այն, որ պաշտոնական քարոզարշավի կարճ ժամկետներն այս ընտրություններում առավել նպաստավոր պայմաններ են ապահովել ավելի կայացած կուսակցությունների համար: Քարոզարշավը բնութագրվել է որպես խիստ բևեռացված և հաճախ բախումնային: Քաղաքական գործիչների կողմից կոշտ և վարկաբեկող խոսքը որակազրկել է բանավեճը: ԺՀՄԻԳ ԸԴԱ-ն դիտարկել է մասնավոր և հանրային ոլորտների աշխատողների նկատմամբ քաղաքական դերակատարների և գործատուների կողմից ճնշման գործադրման դեպքեր քարոզարշավի միջոցառումներին մասնակցելու նպատակով: ԸԴՄԱ-ն ստացել է նաև ընտրակաշառքների մասին հաղորդումներ:

Մեդիա միջավայր

Սահմանադրությամբ երաշխավորվող խոսքի ազատությունը պահպանվել է: Մեդիա միջավայրը բազմազան է, թեև շատ հեռարձակողներ ունեն վառ արտահայտված քաղաքական պատկանելիություն: Հեռուստատեսությունը քաղաքական տեղեկատվության առաջնային աղբյուրն է, շատ կարևոր է նաև սոցիալական ցանցերի դերը: ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի կողմից իրականացվող լրատվամիջոցների մշտադիտարկումը ցույց է տվել, որ խոշոր հեռարձակողները նկատելի ջանքեր են գործադրել ընտրություններին մասնակցող մրցակիցների լայն շրջանակ լուսաբանելու ուղղությամբ` նպաստելով ընտրողներին իրազեկված ընտրություն կատարելու համար անհրաժեշտ տեղեկատվության ապահովմանը:

Հանրային հեռուստաընկերությունը մրցակիցների համար ապահովել է հիմնականում հավասարակշռված լուսաբանում, այնուամենայնիվ ալիքը վարկաբեկիչ խոսքի պատճառով խմբագրել է մի ընդդիմադիր կուսակցության գովազդային հոլովակը:

Որոշ նորաստեղծ կուսակցություններ մատնանշել են ավանդական ԶԼՄ-ների կողմից ոչ
բավարար լուսաբանումը և փոխարենը օգտագործել են սոցիալական ցանցերը: Մի քանի
լրատվամիջոցներ կազմակերպել են բանավեճեր, ներառյալ հանրային հեռուստաընկերությունը: Այնուհանդերձ մրցակցող կուսակցությունների և դաշինքների ղեկավարների կեսից ավելին հրաժարվել են մասնակցել հանրային հեռուստատեսության կողմից կազմակերպված երկու ամփոփիչ, որը բացասական է անդրադարձել վերջիններիս տեղեկատվական արդյունավետության վրա:

ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի զրուցակիցները ընդգծել են կոշտ, անհանդուրժող և սադրիչ հռետորաբանության աճող ծավալը քաղաքական ասպարեզում: Քաղաքական միջավայրը, որում տարբեր կարծիքները պարբերաբար բախվում են ատելության և կշտամբանքի, մասնավորապես սոցիալական ցանցերում, բացասաբար է ազդում հանրային դիսկուրսի վրա:

Բացի այդ, վերջին շրջանում իրենց մասնագիտական պարտականությունները կատարող լրագրողների նկատմամբ ֆիզիկական ոտնձգության մի շարք դեպքերը հարցեր են առաջացնում ազատության հանդեպ հարգանքի առումով:

Քվեարկության օր

Քվեարկության օրը հիմնականում խաղաղ է եղել՝ ըստ ԿԸՀ հայտարարության, ընտրողների
49.4 տոկոս մասնակցությամբ: ՄԸԴԱ-ն դիտորդները դիտարկված ընտրատեղամասերի բացման և քվեարկության գործընթացը մեծամասամբ գնահատել են դրական: Ձայների հաշվարկը դրական է գնահատվել դիտարկված ընտրատեղամասերի մեծ մասում և բնութագրվել է թափանցիկության բարձր մակարդակով:

Վարչական ռեսուրս

ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի զրուցակիցները և ԶԼՄ-ները քննադատել են վարչապետ Փաշինյանին՝
տեղական համայնքների հետ հանդիպումներում ընտրական ուղերձներ հղելու և դեպի
մարզեր իր աշխատանքային այցերը կուսակցության տեղական գրասենյակ այցելելու համար
օգտոգործելու կապակցությամբ: Թեև այս միջոցառումները չեն պիտակավորվել որպես
քարոզարշավի միջոցառումներ, դրանք ներառել են քարոզչական ուղերձներ և նյութեր,
ինչպիսիք են ՔՊ պատկերանշանով ցուցապաստառները:

Լռության օրվա խախտում

Քարոզարշավի լռությունը հիմնակնում պահպանվել է, սակայն «Պատիվ ունեմ» դաշինիքի բողոքին հետևելով՝ ԿԸՀ-ն նախազգուշացում է արել Քաղաքացիական պայամանգիրի թեկնածու Նիկոլ Փաշինյանին ընտրությանը նախորդող օրը քարոզ իրականացնելու համար:

Դիտորդական առաքելությունն իր վերջնական զեկույցը կներկայացնի երկու ամսվա ընթացքում։

Ամբողջական զեկույցը՝ հղմամբ։
 

Placeholder
Քաղաքական գործիչների կողմից կոշտ և վարկաբեկող խոսքը որակազրկել է բանավեճը․ ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ