Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ասթմայի ներշնչակ (ингалятор) օգտագործելը կարող է զգալիորեն կրճատել COVID-19-ից վերականգնվելու ժամանակը: Այս մասին գրում է Telegraph-ը՝ վկայակոչելով Օքսֆորդի համալսարանի գիտնականներին, գրում է «Ռիա Նովոստին»։
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ բուդեսոնիդը, որն օգտագործվում է ասթմայի և քրոնիկ խանգարիչ թոքային հիվանդության բուժման համար, կարող է օգնել կորոնավիրուսային վարակով հիվանդներին:
Օքսֆորդի համալսարանի գիտնականները ասում են, որ ներշնչակն օգնում է միջինից երեք օրով կրճատել COVID-19 հիվանդի վերականգնման ժամանակը:
«Առողջապահության դեպարտամենտը կշարունակի վերահսկել այս բուժման փորձարկումների արդյունքները, երբ նոր տվյալներ ձեռք բերվեն, անհրաժեշտության դեպքում կլինեն նաև առաջարկությունները»,-ասել է խորհրդարանի փոխնախարար Ջո Չերչիլը: