Համաձայնագիր ՄԱԿ-ի հետ՝ Հայաստանի անտառածածկ տարածքների ընդարձակման համար
Հասարակություն
10:33 21/06/2021
Հայաստան

Համաձայնագիր ՄԱԿ-ի հետ՝ Հայաստանի անտառածածկ տարածքների ընդարձակման համար

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը նոր համաձայնագիր են ստորագրել, որով նախատեսվում է ընդարձակել Հայաստանի անտառածածկ տարածքները։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը։

ՊԳԿ նոր 8-ամյա ծրագիրը ֆինանսավորվում է Կանաչ կլիմայի հիմնադրամի կողմից և նպատակ ունի 2.5 %-ով ընդլայնել անտառային տարածքները, առնվազն 30 %-ով կրճատել գյուղաբնակ համայնքների վառելափայտի պահանջարկը, ապահովել տեխնոլոգիաների փոխանցումը գյուղական համայնքներին՝ անտառ-էներգիա փոխկապակցված մոտեցման համատեքստում: 

Placeholder
Համաձայնագիր ՄԱԿ-ի հետ՝ Հայաստանի անտառածածկ տարածքների ընդարձակման համար