Ռուսաստանի Դաշնությունը Անկարայի հետ քննարկելու է Թուրքիայի և Ուկրաինայի միջև ռազմական համագործակցության հարցեր
Քաղաքական
16:32 21/06/2021
Տարածաշրջան

Ռուսաստանի Դաշնությունը Անկարայի հետ քննարկելու է Թուրքիայի և Ուկրաինայի միջև ռազմական համագործակցության հարցեր

Մոտ ժամանակներս Թուրքիայի հետ շփումների ընթացքում Ռուսաստանը կքննարկի Անկարայի և Կիևի միջև ռազմական համագործակցության հարցեր: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ այդ մասին ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Դուք նշեցիք Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության հայտարարությունները ՝ կապված Ուկրաինայի և Թուրքիայի ռազմածովային ուժերի միջև համագործակցության ծրագրերի հետ: Մենք շատ հստակ, միանշանակ նախանշեցինք մեր դիրքորոշումը Ուկրաինային ՆԱՏՕ ներգրավելու փորձերի վերաբերյալ: Կասկած չունեմ, որ լուրջ, պատասխանատու պետությունները շատ լավ գիտեն, թե ինչի մասին է խոսքը»,- երկուշաբթի տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասել է Լավրովը:

«Մենք պարբերաբար երկխոսության մեջ ենք մեր թուրք գործընկերների հետ և առաջիկայում ևս մեկ շփում ենք պլանավորում: Կարծում եմ, իհարկե, այս թեմայով էլ կխոսենք»,-ավելացրել է նա:

Placeholder
Ռուսաստանի Դաշնությունը Անկարայի հետ քննարկելու է Թուրքիայի և Ուկրաինայի միջև ռազմական համագործակցության հարցեր