21.06.2021. Վարանդայի շրջանում փրկարարները հայտնաբերել են 3 աճյուն
Հասարակություն
18:09 21/06/2021
ԼՂՀ

21.06.2021. Վարանդայի շրջանում փրկարարները հայտնաբերել են 3 աճյուն

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում, փրկարարները տարհանել են ևս 3 աճյուն: Արցախի  ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ նախնական տվյալներով վերջիններս ռազմագործողությունների մասնակիցներ են: Աճյունները ՀՀ տեղափոխելուց հետո՝ ինքնությունը պարզելու նպատակով
կնշանակվի դատաբաժշկական փորձաքննություն:

Այսպես, 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունիսի 21-ը ներառյալ՝ Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է 1583 աճյուն, որից 27-ը նախնական տվյալներով՝ քաղաքացիական անձինք են:

Placeholder
21.06.2021. Վարանդայի շրջանում փրկարարները հայտնաբերել են 3 աճյուն