Զինծառայողների աճյունների որոնումները շարունակվում են Վարանդայի շրջանում
Հասարակություն
12:53 21/06/2021
ԼՂՀ

Զինծառայողների աճյունների որոնումները շարունակվում են Վարանդայի շրջանում

Փրկարարական մեկ ջոկատով զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկատվություն:

Ռազմական գործողություններից անմիջապես հետո սկսված որոնողական աշխատանքների ընթացքում Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներից մինչ այսօր հայտնաբերվել և տարհանվել է 1580 աճյուն:

Ժամանակ առ ժամանակ հայկական ու ադրբեջանական կողմերը կատարել են դիերի փոխանակում:

Placeholder
Զինծառայողների աճյունների որոնումները շարունակվում են Վարանդայի շրջանում