«Sputnik V»-ն առնվազն վեց ամիս պաշտպանում է COVID-19-ից․ պատվաստանյութի մշակող
Աշխարհում
11:45 22/06/2021
Աշխարհ

«Sputnik V»-ն առնվազն վեց ամիս պաշտպանում է COVID-19-ից․ պատվաստանյութի մշակող

Sputnik V պատվաստանյութը միանշանակ ապահովում է կորոնավիրուսից պաշտպանություն 6 ամսվա ընթացքում, դրա վերաբերյալ արդեն կան բավարար քանակությամբ տվյալներ։ Այս մասին ասել է Վլադիմիր Գուշինը՝ Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբազմազանության ազգային հետազոտական  ինստիտուտի վարիչը, որտեղ մշակվել է պատվաստանյութը։ Այս մասին գրում է Ria-ն։

«Մենք արդեն ունենք բավարար տվյալներ, որ վեց ամսվա ընթացքում իմունիտետը միանշանակ պահպանվում է»,- ասել է Գուշինը, հավելելով, որ լավ կլինի անել վերավակցինացիա։

Կորոնավիրուսի դեմ պատվաստումներն իրականացվում են Ռուսաստանի Դաշնության բոլոր մարզերում: 2020-ի օգոստոսին Ռուսաստանի Առողջապահության նախարարությունը գրանցեց աշխարհում առաջին պատվաստանյութը COVID-19- ի կանխարգելման համար, որը մշակվել է Գամալեյա հետազոտական կենտրոնի կողմից: Այն ստացել է «Sputnik V» անվանումը: Ռուսաստանում նույնպես ստեղծվել են COVID-19- ի դեմ պատվաստանյութեր` «EpiVacCorona», «ԿովիՎակ»։ Մայիսի սկզբին հայտնի դարձավ «Սպուտնիկ լայթ» չորրորդ պատվաստանյութի գրանցման մասին:
 

Placeholder
«Sputnik V»-ն առնվազն վեց ամիս պաշտպանում է COVID-19-ից․ պատվաստանյութի մշակող