Մի՞թե այնպիսի մարդու տպավորություն եմ թողնում, որը կարող է վախենալ այդպիսի սպառնալիքներից. Ռոբերտ Քոչարյան
Քաղաքական
14:01 22/06/2021
Հայաստան

Մի՞թե այնպիսի մարդու տպավորություն եմ թողնում, որը կարող է վախենալ այդպիսի սպառնալիքներից. Ռոբերտ Քոչարյան

«Մի՞թե այնպիսի մարդու տպավորություն եմ թողնում, որը կարող է վախենալ այդպիսի սպառնալիքներից»,-պատասխանելով իշխանությունների կողմից նոր քրեական հետապնդումներից վախենալու մասին լրագրողի հարցին՝ այսօրվա սուլիսում ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը:

Նա նկատեց, որ երեք տարի է գտնվում է այդպիսի ճնշման տակ, բայց գլխավորել է նախընտրական դաշինքը և ապահովել բավական լավ արդյունք՝ ապահովելով խորհրդարանական երկրորդ ուժ։

Անդրադառնալով Էրդողանի տարածաշրջանում 6-ի համագործակցության ձևաչափին վերաբերող հարցին՝ Ռոբերտ քոչարյանն ասաց.  «Դժվար է խոսել այն մասին, ինչը գոյություն չունի, առայժմ դա պարզապես անոնս էր՝ արված Էրդողանի կողմից։ Այդ ուղղությամբ ոչինչ առայժմ տեղի չի ունեցել»։

Placeholder