22.06.2021. Կորոնավիրուսի 77 նոր դեպք է գրանցվել, մահացել է 4 մարդ
Առողջություն
11:30 22/06/2021
Հայաստան

22.06.2021. Կորոնավիրուսի 77 նոր դեպք է գրանցվել, մահացել է 4 մարդ

Հայաստանում երեկ կատարվել է 3778 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 77 նոր դեպք: Առողջացել է 70 մարդ, գրանցվել է մահվան 4 դեպք: Նրանցից 1-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Հունիսի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 224330 դեպք, որոնցից 216182-ն` առողջացած, 4502-ը` մահվան ելքով: Մահվան ևս 1096 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 5598 կորոնավիրուսով հիվանդ։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2550 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1156409 թեստավորում:


 

Placeholder
22.06.2021. Կորոնավիրուսի 77 նոր դեպք է գրանցվել, մահացել է 4 մարդ