Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռոբերտ Քոչարյան. Ուղղակի հպարտ եմ, որ նման ընտրազանգված մենք ունենք
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօրվա ասուլիսում, մինչ ընտրությունների ընթացքի ու քվեարկության արդյունքների մասին խոսելը, շնորհակալություն հայտնեց իր գլխավորած «Հայաստան» դաշինքի օգտին քվեարկելու համար։
Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքին ձայն է տվել 268 հազար 165 մարդ կամ ընտրողների 21.04 տոկոսը։
«Մենք բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել մեր աջակիցների հետ։ Ես ուղղակի հպարտ եմ, որ այդպիսի ընտրազանգված մենք ունենք, այդպիսի ժողովուրդ է կանգնած մեր թիկունքում։ Իսկապես տպաորված եմ մեր հանդիպումներով »,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։
«Հայաստան» դաշինքի առաջնորդների ասուլիսը՝ ուղիղ հեռարձակմամբ ներքևում։