Նռնակ են նետել Միհրան Հակոբյանի մեքենայի տակ
Քաղաքական
10:53 22/06/2021
Հայաստան

Նռնակ են նետել Միհրան Հակոբյանի մեքենայի տակ

Այսօր առավոտյան անհայտ անձինք նռնակ են իր տան դիմաց կայանած Միհրան Հակոբյանի մեքենայի տակ:  Այս մասին հայտնում է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, որ ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել։

Ավելի ուշ, Հրանտ Մելիք-Շահնազարյանը տեղեկացրեց. «Տեղում աշխատող ոստիկանների նախնական վարկածի համաձակն Միհրան Հակոբյանի մեքենայի վրա ոչ թե ձայնային, այլ  հարավսլավական արտադրության մարտական նռնակ է նետվել»։

Հիշեցնենք, որ Միհրան Հակոբյանը «Քառյակ Մեդիա»-ի համահիմնադիրներից է, ԱԺ նախկին պատգամավոր։

Դեպքի վայրում աշխատում են ոստիկանության քրեագետներ։






 

Placeholder
Նռնակ են նետել Միհրան Հակոբյանի մեքենայի տակ