Ռուս խաղաղապահները 150 ուխտավորի են ուղեկցել Ամարասի և Գանձասարի վանկան համալիրներ
Քաղաքական
10:38 22/06/2021
ԼՂՀ

Ռուս խաղաղապահները 150 ուխտավորի են ուղեկցել Ամարասի և Գանձասարի վանկան համալիրներ

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման շրջանակներում ռուս խաղաղապահները շարունակում են աջակցել Արցախում խաղաղ կյանքի վերականգնմանը: Այդ մասին ասվում է ՌԴ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունից հայտնում են, որ ուխտավորները և Արցախի բնակիչները ռուսական խաղաղապահ զորախմբի զինվորական անձնակազմի ուղեկցությամբ այցելել են Ամարասի և Գանասարի քրիստոնեական վանքեր:

«Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի մարդասիրական արձագանքման կենտրոնը պատասխանատու է եկեղեցիներ ուխտավորների ուղեկցման և անվտանգության ապահովման համար: Այսօր Ստեփանակերտ քաղաքից ուղեկցում էին ավելի քան 150 ուխտավորների»,-ասել է խաղաղապահ զորքերի սպա Ալեքսանդր Կորոլևը:

Placeholder
Ռուս խաղաղապահները 150 ուխտավորի են ուղեկցել Ամարասի և Գանձասարի վանկան համալիրներ