Ստուգեք ձեր ու ձեր ծանոթների ստորագրությունները
Քաղաքական
13:47 22/06/2021
Հայաստան

Ստուգեք ձեր ու ձեր ծանոթների ստորագրությունները

Ընտրական օրենսդրության համաձայն` սկանավորվել և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում հրապարակվել են 2021 թվականի հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները:

ՀՀ ընտրական օրենսգրքի կանոնակարգումների համաձայն` այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմում ներկայացնելու իրավունք ունեն`

1) ընտրություններին մասնակցող կուսակցության, դաշինքի լիազոր ներկայացուցիչը,
2) վստահված անձը,
3) համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը,
4) քվեարկությանը չմասնակցած այն ընտրողը, որի տվյալների դիմաց ընտրողների ցուցակում առկա է ստորագրություն` քվեարկությանը մասնակցելու վերաբերյալ:


Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխանցմամբ,  այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմումը համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով կարող է ներկայացվել մինչև սույն թվականի հունիսի 23-ը՝ ժամը 11.00-ն:
 

Placeholder
Ստուգեք ձեր ու ձեր ծանոթների ստորագրությունները