23.06.2021. Կորոնավիրուսի 100 նոր դեպք է գրանցվել, մահացել է 1 մարդ
Օրվա թեմա
11:20 23/06/2021
Հայաստան

23.06.2021. Կորոնավիրուսի 100 նոր դեպք է գրանցվել, մահացել է 1 մարդ

Հայաստանում երեկ կատարվել է 3881 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 100 նոր դեպք: Առողջացել է 48 մարդ: Մեկ օրում, ըստ առողջապահության նախարարության, կորոնավիրուսից մեկ մարդ է մահացել:

ԱՆ ներկայացրևած տվյալներով, հունիսի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 224430 դեպք, որոնցից 216230-ն` առողջացած, 4503-ը` մահվան ելքով: Մահվան ևս 1096 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 5599 կորոնավիրուսով հիվանդ։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2601 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1160290 թեստավորում:

Placeholder
23.06.2021. Կորոնավիրուսի 100 նոր դեպք է գրանցվել, մահացել է 1 մարդ