Հայ ըմբիշները գրավել են 2-րդ, 3-րդ տեղերը
Սպորտ
17:20 23/06/2021
Հայաստան

Հայ ըմբիշները գրավել են 2-րդ, 3-րդ տեղերը

Բուլղարիայի Սամոկով քաղաքում ավարտվել է Եվրոպայի հունահռոմեական ըմբշամարտի պատանեկան առաջնությունը: Հայաստանի մարզիկներից Երևանի օլիմպիական մարզական քոլեջի սովորող, հրազդանցի Արմեն Սուքիասյանը /55 կգ/ գրավել է երկրորդ, էջմիածինցի Գասպար Տերտերյանը /51 կգ/ ՝ երրրոդ տեղը, իսկ նրանց երեք  թիմակիցները դարձել են հինգերորդ մրցանակակիր: Թիմային պայքարում Հայաստանի պատվիրակները վեցերորդն էին:

Առաջնությանը մասնակցեցին հին աշխարհամասի 24 երկրների  մարզիկներ:

ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, ՀՀ հավաքականի ավագ մարզիչ, վաստակավոր մարզիչ Գագիկ Խաչատրյանն ասել է, որ մրցավարությունը կարծես թուրք-ազերական հանձնախումբ լիներ: Երկրրոդը ճանաչված Արմեն Սուքիասյանին կարելի է համարել չեմպիոն: Բայց, ազերի մրցակցի հետ նրա գոտեմարտը պարզապես «կերան» թուրքերը:

«Մարզաձևի ՀՀ ֆեդերացիան կբողոքարկի եվրոպականին: Ճիշտ է, արդյունքը չի փոխվի, բայց դա գոնե ահազանգ  կդառնա հետագա մրցաշարերում  երկրները ներկայացնող մրցավարների աշխարհագրությունն ընդլայնելով, նրանց զգաստացնելու համար»,- նշված է ՀԱՕԿ-ի կայքում:

Placeholder
Հայ ըմբիշները գրավել են 2-րդ, 3-րդ տեղերը