Ռոբերտ Հայրապետյան. Վանաձորի 23/47 տեղամասում վերահաշվարկի արդյունքում «Հայատան»-ի ձայներն  ավելացել են 10 անգամ
Քաղաքական
09:06 23/06/2021
Հայաստան

Ռոբերտ Հայրապետյան. Վանաձորի 23/47 տեղամասում վերահաշվարկի արդյունքում «Հայատան»-ի ձայներն ավելացել են 10 անգամ

«Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը գրում է.

«Մինչ սեփական նեղ շրջանակի փառաբանման հույսով ապրող տարատեսակները քննադատում են մեզ ընտրությանը մասնակցելու, մանդատ վերցնելու և կրել-կրվելու համար՝ Վանաձորի 23/47 տեղամասում կատարված վերահաշվարկի արդյունքում «Հայատան» դաշինքի ձայների թիվն ավելացել է 10 անգամ:

Տեր ենք լինելու մեզ վստահած յուրաքանչյուր քաղաքացու ձայնին»։

Նշենք, որ այդ ընտրատեղամասում ձայների վերահաշվարկից հետո «Հայաստան» դաշինքի քվեները ավելացել են 90-ով` 10-ից դառնալով 100:

Placeholder