Բուժաշխատողների համար սկսվում է կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների վերաբերյալ խորհրդատվական գործընթացն
Առողջություն
19:54 23/06/2021
Հայաստան

Բուժաշխատողների համար սկսվում է կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների վերաբերյալ խորհրդատվական գործընթացն

Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը» սկսում է բուժաշխատողների համար կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների վերաբերյալ հաճախակի հնչող հարցերի խորհրդատվությունների իրականացման գործընթաց:Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

«Խորհրդատվությունները կիրականացվեն առցանց՝ յուրաքանչյուր հինգշաբթի, հղումները կտեղադրվեն Առողջապահության նախարարության, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի, Առողջապահության ազգային ինստիտուտի ֆեյսբուքյան էջերում:

Սույն թվականի հունիսի 24-ին, ժամը 15.00-ին տեղի կունենա առաջին առցանց խորհրդատվությունը (հղումը ստորև):

Ակընկալում ենք Ձեր ակտիվ մասնակցությունը առցանց խորհրդատվությանը` առաջացած  հարցերի, մտահոգությունների պարզաբանման նպատակով»,- ասվում է հաղորդագրությունում:

Placeholder