Մեծ Բրիտանիայի դեսպանը կկանչվի Ռուսաստանի ԱԳՆ․ Զախարովա
Քաղաքական
19:48 23/06/2021
Աշխարհ

Մեծ Բրիտանիայի դեսպանը կկանչվի Ռուսաստանի ԱԳՆ․ Զախարովա

Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան ասել է, որ Մոսկվան կոպիտ սադրանք է համարում բրիտանական կործանիչի կողմից Ռուսաստանի սահմանի խախտումը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Մենք դա որակում ենք որպես բրիտանական կոպիտ սադրանք, որը հակասում է միջազգային իրավունքին և Ռուսաստանի օրենսդրությանը»,-ասել է նա ճեպազրույցում:

Գործակալության փոխանցմամբ՝ Զախարովան հավելել է, որ Մեծ Բրիտանիայի դեսպանը կկանչվի Ռուսաստանի ԱԳՆ:

Հիշեցնենք՝ չորեքշաբթի օրը Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հաղորդել է,որ Սև ծովում բրիտանական Defender կործանիչը հատել է Ռուսաստանի պետական ​​սահմանը: Այն երեք կիլոմետր մուտք է գործել Ռուսաստանի տարածքային ջրեր, նրա անձնակազմն անտեսել է սահմանապահների նախազգուշացումները զենքի օգտագործման մասին: Պարեկային նավը նախազգուշական կրակ է բացել, և Սու -24 Մ-ն չորս ռումբ է նետել ներխուժողի ուղղությամբ:

Placeholder
Մեծ Բրիտանիայի դեսպանը կկանչվի Ռուսաստանի ԱԳՆ․ Զախարովա